Рубрика: Ամառ 2022

Ի՞նչ սովորեցի այս ամառ

Ես իմ ամառային արձակուրդների ժամանակ գնացել էի իմ տատիկի մոտ։ Մորեղբայրս ակվարիում էր գնել և ձկներ է պահում:

Այստեղ ճիճուներ են լցնում և ձկները ուտում են։ Ձկան ամենաակտիվ օրգանը ՝ պոչն է։ Իսկ հիմա փաստերը։


1. Որոշ ձկների խմբեր կարող են կազմված լինել միլիոնավոր ձկներից։ Այդպիսի խումբը կոչվում է վտառ։
2. Գոյություն ունեն երկենցաղ ձկներ, որոնք առանց ջրի կարող են ապրել մի քանի ամիս։
3. Որոշ մարդիկ վախենում են շնաձկներից, քանի որ նրանք հարձակվում են մարդկանց վրա։ Բայց իրականում ամեն տարի մեղուների խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների։
4. Ձկների մեծ մասը կարողանում է տարբերել գույները։
5. Երբևէ լսե՞լ եք թռչող ձկների մասին։ Նրանք կարող են ջրի վրայով 50 մ թռնել։ Եղել են դեպքեր, երբ թռել են նաև 200 մ, իսկ ջրից 5 մ բարձրության վրա։
6. Աշխարհի ամենաթունավոր ձուկը համարվում է քար-ձուկը։
7. Ձների մեջ ամենամեծը կապույտ կետն է։ Նրա մեծությունը կարող է հասնել 20 մ, իսկ քաշը 25 տոննայի։
8. Կան ձկներ, որոնք կարող են փոխել իրենց սեռը։
9. Աշխարհի ամենահին ձուկը լատիմերիան է։
10. Անաբիս ձուկը կարողանում է բարձրանալ ջրի միջի ծառերի վրա։

Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են, ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում:
Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է:
Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկների մածամասնության աչկերը գտնվում են գլխի կողքերին և այն ապահովում է ձկան լայն տեսադաշտը։
Կան ձկների տեսակներ, որոնք վերանում են։ Օրինակ՝ կարմրախայտը։ Այդ պատճառով նրանց որսն արգելված է։
 



Рубрика: Ամառ 2022

Ամառ 2022

Ես գնացել էի ճամբար անունը «Զեփյուռ» : Ճամբարը գտնվում է Հանքավանում: Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ է: Ես գնացել էի իմ ընկերուհու և եղբորս հետ: Մենք կազմակերպում էինք խաղեր, մրցումների էինք մասնակցում, լողում էինք լողավազանում։ Երեկոյան երգ էր հնչում և բոլորը գալիս էին պարելու։ Վերջին օրը խարուկի մոտ ես հրաժեշտ տվեցի իմ նոր ընկերներին։
Ես իմ արձակուրդների մեկ շաբաթը գնացել էի Վրաստան՝ ծովափ։ Մենք հասանք ճանապարհից հոգնած։ Գնացինք հաց ուտելու։ Վրացական խողհանոցը ինձ դուր եկավ։ Հետո մենք տեղավորվեցինք հյուրանոցում և գնացինք ծով։ Մաքուր ջուր, արև, խինկալի։ Կարճ ասաց՝ ես շատ լավ ժամանակ անցկացրեցի Վրաստանում։