Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն Բարեկամության հրապարակ

Բարեկամության հրապարակ, գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։Հրապարակն անվանվել է «Բարեկամության» ի նշանավորումն ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակի։ Գտնվում է Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի տարածքում։ 1980-ական թվականներին եղել է շրջանաձև։ 2007 թվականին այստեղ կառուցվել է Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան–Քոչար անցումային երթուղին կապող ուղեանց։

Рубрика: Հայրենագիտություն

Իմ գյումրի

ես հիմա կպատմեմ Գյումրու Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու մասի։ Դա ռուսական եկեղեցի Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքում։ Եկեղեցին իր անվանումը ստացել է սուրբ նահատակ Ալեքսանդրա Հռոմեացի թագուհու անունով։ Ներկայումս եկեղեցին գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։Եկեղեցին հանդիսանում է Ալեքսանդրապոլ քաղաքի առաջին ռուսական եկեղեցին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1837 թ. հոկտեմբերի 4-ին, երբ քաղաքը Նիկոլայ 1-ին ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ։ Կառուցող վարպետներից հիշատակվում է միայն վարպետ Գինոսի անունը։ Եկեղեցին օծվել է 1842 թ.-ին և այն նախատեսված էր 800 հավատացյալի համար։1918 թ.-ի մայիսի 25-ին թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլի ամրոցը։ Քահանա Մատվեյ Միրոնովը փակվում է եկեղեցում և կողպում դռներն ու լուսամուտները։

Ավելի շատ տեղեկությունը այստեղ։

Рубрика: Հայրենագիտություն

Գյումրի տեղեկություն

Գյումրին (հին և միջին դարերում՝ Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837–1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924–90 թթ-ին՝ Լենինական) մեծությամբ Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղաքն է (Երևանից հետո): Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից 116 կմ է:Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ Շիրակի տարածքը եղել է Էրիախի երկրի կազմում (մ. թ. ա. IX–VI դարեր):Գյումրին հնագույն բնակավայր է:Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ 774 թ-ին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները տեղի են ունեցել Շիրակ գավառի Կումայրի գյուղում:

Տեղեկություների աղբյուրը այստեղ։

Рубрика: Հայրենագիտություն

Ինչպես են նշում նոր տարին Շոտլանդացիները։

Շոտլանդիա

Շոտլանդիայում Ամանորյա գիշերը՝ զանգերից անմիջապես հետո, բացում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց, որն առաջինը կմտնի տուն և կշնորհավորի իրենց։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ։ Նրանց հին նոր տարին հունվարի 12-և կոչվում է-ինխըխալին շնորհավոր նոր տարի-բլինյըվաուդ,կենաց-սլանչվահին նոր տարի-ինխըխալին,շնորհավոր սուրբ ծնունդ նոլըխլիդել։ Փողոցներում Ամանորի գիշերը պետք է շատ զգույշ լինել, քանի որ դա տարվա միակ գիշերն է, երբ տոնական զարդարված փողոցներով գլորում են այրվող տակառներ, որոնք խորհրդանշում են անցնող տարին: Իսկ Սթոունհևեն գյուղում ընդունված է քայլել փողոցներով, հսկայական հրե գունդերով, որոնք խորհրդանշում են արևը, որը մաքրագործում է եկող տարին: Սակայն կա Շոտլանդիայում ևս մեկ հետաքրքիր ավանդույթ: Նոր տարվա շեմին ընտանիքի բոլոր անդամները նստում են օջախի մոտ, իսկ երբ հնչում են ժամացույցի զարկերը, ընտանիքի մեծը լուռ պետք է բացի դրսի դուռը

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին]։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում

Рубрика: Հայրենագիտություն

Մայրաքաղաք Վան Հայրենագիտություն

Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Վանա լճի ափին գտնվող քաղաքը հիմնել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը` ՔԱ 835-825 թթ․: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Ունեցել է նաև այլ անվանումներ, ինչպես Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն: Վանն ունեցել է հարուստ բուսականություն, գեղեցիկ այգիներ: Քաղաքի այգեշատ թաղամասը կոչվել է Այգեստան: Ըստ ժողովրդական ավանդության` Ասորեստանի Շամիրամ թագուհին այստեղ էր կառուցել իր ամառանոցը:

Վանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է եւ գոյություն ունի մինչեւ օրս, սակայն 1915-1917թթ հետո, Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում Վան քաղաքի բնիկ հայ ժողովուրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը գաղթեց:

Վան քաղաքը 1805-1806թթ. ունեցել է 15-20 հազար բնակչություն, որի մեծամասնությունը հայեր էին: 1890-ական թթ.. Վանի բնակչությունը հասնում է 40 հազարի, որից 25 հազարը հայեր էին: Վան քաղաքի հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 12-ի:

Հայերը Վանում ապրել են միչև 1915 թվականը: Ցեղասպանության տարիներին վանեցիները հերոսական պայքար են մղել թուրքական զորքերի դեմ: Կոտորածներից փրկված հայերի մի մասը հաստատվել է Արևելյան Հայաստանում: Քաղաքը գրաված թուրքերը ավերել են հայկական թաղամասերը:

Այժմ հայոց առաջին մայրաքաղաքը Թուրքիայի տարածքում է` Արևմտյան Հայաստանում:

Рубрика: Հայրենագիտություն

Անի քաղաք Հայրենագիտություն


961թ․-ին Հայաստանի մայրաքաղաք հռչակված Անին երկրի քաղաքական, մշակութային և հոգևոր կենտրոն էր: Արհեստների և առևտրի զարգացման շնորհիվ քաղաքը բարգավաճում էր: Կառուցվում էին բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, իջևանատներ, կամուրջներ: Միջնադարյան հայ և օտարազգի պատմիչների վկայությամբ Անին ծաղկուն` հազար ու մի եկեղեցիների քաղաք էր` 100 000 բնակչով։ Կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան և Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է, գտնվում է Թուրքիայի Կարսի նահանգում։ Մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դարում Եղիշե և Ղազար Փարպեցու կողմից։

Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը: Անիի մատույցներում եղել են պաշտպանական ամրոցներ (Տիգնիս, Մաղասաբերդ), կառուցվել են մեծաթռիչք քարե կամուրջներ, որոնք բացառիկ էին միջնադարում: Անին եղել է քաղաքային ճարտարապետության զարգացման նշանավոր կենտրոն։

Անիի հաճախակի ավերումների և անեցիների արտագաղթի հետևանքով բազմաթիվ ձեռագրեր կորել են, սակայն պահպանված փոքրաթիվ մատյաններն անգամ վկայում են բարձր զարգացման հասած մանրանկարչության դպրոցի և մշակույթի մասին:

Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս՝ ՂրիմումԲալկանյան թերակղզումՀյուսիսային Կովկասում և այլուր։

Рубрика: Հայրենագիտություն

Արփա գետ

Արփա (Արևելյան Արփա), Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։

Գետի երկարությունը 128 կմ է։

Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։ Նկարի մեջ Արփա գետը կարմիրե եթե ուզում էք մանրամասն այս հղումով https://www.ecolur.org/hy/news/sos/arpa-river-turned-into-red/10221/ կարող է չաշխատել բայց կարողեք qopi pest և գուգլել։

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով:
Գետի սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ-հունիսի ամիսներին, առավել չափով՝ մայիսին:

Արփա գետի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը, Բարձրունու և Ազատեկի ջրհան կայանները:

Չափազանց գեղատեսիլ է Արփա գետի կիրճն ու հովիտը։ Այստեղով է անցնում Երևանից՝ Արցախ և Իրան տանող մայրուղին, այստեղ են գտնվում Ջերմուկի ջրվեժը, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, բազմաթիվ քարանձավներ և այլ տեսարժան վայրեր:

Рубрика: Հայրենագիտություն

Իմ երազած ճամփորդությունը

Ես երազում էի, որ գնամ Ֆրանսիա իմ ընտանիքի հետ։ Ես կուզենայի ապրել այնտեղ, բայց մեծանամ նոր։ Ինչո՞ւ եմ ուզում գնալ Ֆրանսիա , քանի որ մայրաքաղաք Փարիզում ուզում եմ տեսնել Էյֆելյան աշտարակը։ Կամ գնալ լեռներում ապրել՝ փոքր տուն և լռություն միայն գետի ձայնը։ Բայց ամենաշատը ես կուզենայի ճամփորդել դեպի Գերմանիա՝ իմ ընտանիքի հետ։ Կարծում եմ Գերմնիան շատ հետաքրքիր, գեղեցիկ և զարգացաց երկիր է։ Ես գիտեմ, որ այնտեղ սովորելն անվճար է։ ։Նաև ես կուզեի գնալ Դուբայ, քանի որ այնտեղ շատ բարձրահարկ շենքեր կան, որոնք գեղեցիկ լուսավորվում են գիշերները

Рубрика: Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Արաքսը (նաեւ՝ ԱրազԱրասԱրաքսի եւ Երասխ), հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերէն է։ Ունէ 1 072 կմ երկարութիւն, որու 200 քմ կը կազմէ Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանը։ Հայաստանի գետերու մեծագոյն մասը (որոնց աւազանները, միայն վերցրած, կը կազմեն հանրապետութեան տարածքի 73,5 %-ը) կը պատկանէ Արաքսի աւազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներէ հանդիսացած է հայոց քաղաքակրթութեան կարեւոր բնօրրաններէն մէկը։ Արաքսը ջուր կը մատակարարէ Մեծ «Հայքի Այրարատ, Սիւնիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներուն, ատոր պատճառաւ ան յաճախ կը կոչուի Մայր Արաքս։

Արաքս
Բնութագիր
Երկայնք1 072 քմ
Աւազանի 
մակերես
102 հազար քմ2
Ջուրի ծախս285 մ3