Рубрика: Englishe 6, Նախագծեր

Easter

Easter,[nb 1] also called Pascha[nb 2] (AramaicGreekLatin) or Resurrection Sunday,[nb 3] is a Christian festival and cultural holiday commemorating the resurrection of Jesus from the dead, described in the New Testament as having occurred on the third day of his burial following his crucifixion by the Romans at Calvary c. 30 AD.[10][11] It is the culmination of the Passion of Jesus Christ, preceded by Lent (or Great Lent), a 40-day period of fastingprayer, and penance.

Easter-observing Christians commonly refer to the week before Easter as Holy Week, which in Western Christianity begins on Palm Sunday (marking the entrance of Jesus in Jerusalem), includes Spy Wednesday (on which the betrayal of Jesus is mourned),[12] and contains the days of the Easter Triduum including Maundy Thursday, commemorating the Maundy and Last Supper,[13][14] as well as Good Friday, commemorating the crucifixion and death of Jesus.[15] In Eastern Christianity, the same events are commemorated with the names of days all starting with «Holy» or «Holy and Great», and Easter itself might be called «Great and Holy Pascha». In Western Christianity, Eastertide, or the Easter Season, begins on Easter Sunday and lasts seven weeks, ending with the coming of the 50th day, Pentecost Sunday. In Eastern Christianity, the Paschal season ends with Pentecost as well, but the leave-taking of the Great Feast of Pascha is on the 39th day, the day before the Feast of the Ascension.

Easter and its related holidays are moveable feasts, not falling on a fixed date; its date is computed based on a lunisolar calendar (solar year plus Moon phase) similar to the Hebrew calendar. The First Council of Nicaea (325) established only two rules, namely independence from the Hebrew calendar and worldwide uniformity. No details for the computation were specified; these were worked out in practice, a process that took centuries and generated a number of controversies. It has come to be the first Sunday after the ecclesiastical full moon that occurs on or soonest after 21 March.[16] Even if calculated on the basis of the Gregorian calendar, the date of that full moon sometimes differs from that of the astronomical first full moon after the March equinox.[17]

Рубрика: Մայրենի 6, Նախագծեր

Ամփոփում ենք մարտ ամիսը

Հղումներով ներկայացրու մարտ ամսվա քո կատարած աշխատանքներդ․․․

Ձոն մայրիկիս — նախագիծ

Կարդում ենք Չարենց — նախագիծ

Ընթերցողական նախագիծ —

Հնդկական հեքիաթ «Փորձություն»

Գործնական քերականություն

Գործնական քերականություն․ գոյական

Գործնական քերականություն․ ածական

Ստեղծագործական աշխատանքներ

«Ոսկի քաղաքը» հեքիաթի թեմայով

Չարենցից առանձնացված տողերով

«Փորձություն» հեքիաթի ընթերցումից հետո ընկերության մասին շարադրանքը

Մասնակցություն մարտ ամսվա ֆլեշմոբին

ոչ

այո

Рубрика: Մայրենի 6, Նախագծեր

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը…

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

Բացատրիր բոսոր, ղողանջ, հրե, հրկեզ, գալիք բառերը:

Բոսոր-ծիրանագույն
Դողանջ-
հրե-Հրի, կրակի, հրեղեն:
հրկեզ- Հուր, կիզիչ ջերմություն, տապ, շոգ:
գալիք- ապագա

Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Այս բանաստեղծությունը կարդալիս ես պատկերացնում էի Չարենցի նստած աշնանային եղանակին դուրսը և նայում էի թե ոնց էր նա գրում այս բանաստեղծությունը։

Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը):

Իմ Ստեղծագործական աշխատանքը կարող եք նայել այստեղ։

Рубрика: Մայրենի 6, Նախագծեր

Հնչում են օրերը

Մենք չորս ընկերուհիներ էինք՛ Արինա,Գայանե,ես և Մագա: Ամռանը մենք շատ քայլում, շփվում էինք իրար հետ, իսկ հիմա ոչ։ Այս պահի դրությամբ ես ինչքան կարողեմ զանգում եմ, խոսում եմ և այլն. մենք ունենք իրար հետ կապ, բայց ցավոք ես չեմ կարողանում այդ կապը պահել։ Այս շարադրության մեջ ես ուզում եմ ասել, որ ընկերները, կամ ընկերուհիները միշտ չեն մնալու ձեր կողքին, բայց եթե դուք շատ — շատ ուզենաք պահել ձեր ընկերությունը հավատացեք ինձ դուք կպահեք  ձեր ընկերությունը մինչև կյանքի վերջ։

Рубрика: Մայրենի 6, Նախագծեր

Մարտի 8

Հովհաննես Շիրազ
Մայրս

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ,
Արևի դեմ մի ճրագ:

Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ՝
Այն խեղճ ճրագն է ցրում:

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտի մեջ,
Գիշեր ու զօր արեգակ:

Անծանոթբառեր

ճրագ — լույսի աղբյուր
զօր — օր, ցերել

ԻՄ ԿԱՐԾԻՔԸ

Այս բանաստեղծությունը կարդալուց ես պատկերացնում էի իմ մայրիկին, բայց ոչ թե ուրախանալուց այլ մեր վրա ջղայնանալուց, կամ մեր հետ ժամանակ անցկցնելուց։ Նաև պատկերացրեցի աշունը երբ ծառերից թափվում են տերևներ շատ գեղեցիկ տեսարան էր։

ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ԳՏԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երբ մայրս կա

Երբ նայում եմ քո աչքերին,
Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
Երբ քո դեմքին ժպիտը կա,
Արեւն է ինձ ողջունում:

Երբ մայրս կա աշխարհում,
Օրերն ուրախ են անցնում,
Երբ մորս շունչն եմ զգում,
Շատ հպարտ եմ ինձ զգում:

Ա՜խ, մայր իմ սիրելի,
Ի՜նչ անուշ ես, ի՜նչ բարի,
Քո դեմքին ես նայելով՝
Գարնան գալուստն եմ տեսնում:

Երբ նայում եմ քո աչքերին,
Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
Ցանկանում եմ անվերջ ժպտաս,
Մեր տան հրաշք,  մի՛շտ շողաս:

Ակրոստիքոս իմ մայրիկի անունով

Նայում եմ քեզ ու հիյանում։
Արևի պես շողում ես դու։
Րոպե — րոպե գեղեցկանում
Իմ արևն ես ու հոգին,
Նռան հատիկ իմ մայրիկ։
Երջանկություն թող լինի բոլոր — բոլոր մայրերին։

Рубрика: Մայրենի 6, Նախագծեր

Կարդում ենք Տերյան

ամենաերազկոտ բանաստեղծությունը

ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

ամենամռայլ բանաստեղծությունը

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

ամենախաղաղ բանաստեղծությունը

ԿԱՐՈՏ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Рубрика: Մայրենի 6, Նախագծեր

Մխիթար Սեբաստացու դպրոցի պատմությունը

Մխիթար Սեբաստացի Դպրոց

Ինձ հետաքրքրեց մեր Մխիթար Սեբաստացու դպրոցի պատմությունը ես ուզում էի գտնել թե ինչու կոչվեց հենց իր անունով և այլն։ ԵՎ ես գտա այդ տեղեկությունը։ Առաջինը կասեմ մեր դպրոցի մասին։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

Ով է Մխիթար Սեբաստացին և ինչու են դպրոցը կոչել իր անունով

Նախ կպատմեմ թե ով է Մխիթար սեբաստացին երբ է ծնվել, որտեղ և այլն։

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին ծնվել է փետրվարի 7-ին 1676թ։ Ապրում էր Սեբաստիայում <գտնվում է թուրքիայում>։ Մահացել է ապրիլի 27-ին 1749թ․ այդ պահին 73 տարեկան էր։

Ինչու են կոչել իր անունով

ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:

Եթե ուզւոմ եք կարդալ ամբողջ հարցազրույցը Աշոտ Բլեյանի հետ

Հարցեր

1. Կուզենաիք փոխել Մխիթար սեբաստացի դպրոցի անունը եթե այո ինչու։

2. Ինչ կփոխեիք Մխիթար Սեբաստացի դպրոցի մեջ։
3. Ամենաշատը, ինչն եք սիրում Մխիթար Սեբաստացի դպրոցում։
4.Ձեր կարծիքով Մխիթար Սեբաստացի դպրոցը տարբերվում է  ուրիշ դպրոցների թե ոչ, եթե այո ինչով։
5. Եթե դուք լինեիք այս դպրոցի տնորենը ինչ կփոխեք կամ կավելացնեիք։

6. Դուք սիրում եք Մխիթար Սեբաստացի դպրոցը։