Рубрика: Մայրենի 6

Մայրենի

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
բեկբեկուն —
Քարափի —
2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:


3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին 5-10 նախադասությամբ: Աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում՛էր:

Լրացուցիչ առաջադրանք

Ֆոտոխցիկի օգնությամբ նկարիր մայրամուտի տարբեր պահերը և ֆոտոշարի տեսքով ներկայացրու:

Рубрика: Մայրենի 6

Մայրենի

Սամո Սահյան Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կա՛նգ առ, հողագու՛նդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
Քարափ — Գետի, լճի, ծովի և քարաժայռից բաղկացած ափ
բեկբեկուն -փխրվող, նուրբ
բոց — Այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն
2.Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Իմ ամենից շատ դուր եկած տեսարանը՝ դա իմ տատիկի տան տանիքից երևացող տեսարանն է, քանի որ այնտեղից շատ գեղեցիկ է մայրամուտը։ Երբ մնում եմ տատիկիս տանը միշտ բարձրանում եմ տանիքին, որպեսզի հետևեմ այդ գեղեցիկ տեսարանին։
3. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

Բանաստեղծության մեջ խոսվում է ժայռի ստվերի մասին,որը ես նմանեցնում եմ մեր բակի շենքերի մայրամուտի ստվերներին։

4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին 5-10 նախադասությամբ: Աշխատանքդ վերնագրիր և տեղադրիր բլոգում:
Օրվա պահերից ամենից շատ սիրում եմ օրվա սկիզբը՝ առավոտը։ Առավոտը դա օրվա այն պահն է, երբ ես ինձ շատ առույգ և թարմ եմ զգում։ Սիրում եմ առավոտը, քանի որ սիրում եմ լսել թռչունների ծլվլոցը։ Չնայած նրան, որ սիրում եմ քնել, առավոտյան զարթնում եմ մեծ հաճույքով, քանի որ գալու եմ դպրոց։ Այս ամենից զատ չեմ սիրում առավոտվա խցանումները։ Բայց մյուս կողմից առավոտվա խցանումներն ունեն դրական կողմ, դա նա է, որ խցանման մեջ ես մեքենայի պատուհանից սիրում եմ նայել ճանապարհի ծառերին և դեպի դպրոց ճանապարհին կա մի հատված,որտեղ առավոտյան վարժեցնում են շներին՝ շատ հետաքրքիր է նայել նրանց։
Լրացուցիչ առաջադրանք

Ֆոտոխցիկի օգնությամբ նկարիր մայրամուտի տարբեր պահերը և ֆոտոշարի տեսքով ներկայացրու:

Рубрика: Պատմություն

Պատմություն

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։
Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ 
Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։
Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել է նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։
Ք․ա․ 4-րդ դարում
Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։
Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ 

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։
 30 հազ․ քառ․ կմ տարածք, Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։
Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

Рубрика: Մայրենի 6

Մայրենի

8․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝ տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր, ե-ն դարձել է ի: Սպառազեն զինավառ, ե-ն դարձել է ի: Անիղձըղձալի, ի-ն դարձել է ը: Լայնասիրտսրտագին, ի-ն սղվել է: Մեծատունտնական, ու-ն սղվում է: Բազմագույնգունագեղ, ույ-ն սղվել է: Հետախույզ, հետախուզել, ույ-ն սղվում  է:

9․Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել ։

Օրինակ՝ կես — կիսատ – ե-ն դարձել է ի:

Թիվ-թվանշան-ի-նդարձնելէ ը:

Անասուն — անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:

Տեր — տիրանալ, էջ-իջնել, ինձ- ընձուղտ, գիծ — գծել, աղավնի — աղավնյակ, կաղնի — կաղնուտ, հուր — հրեղեղեն, հիսուն — հիսնամյա, առու — առվակ, աստղ — աստղային:

 է-ն դարձել  է ի, ի-ն դարձել  է ը, ի-ն դարձել է ը, ի -ն դարձել  է յ, ի -ն դարձել  է ու, ու-ն դարձել  է ըու-ն դարձել  է նու-ն սղվել է, ու-ն սղվել է, ը-ն սղվել է։

10․Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝ վայրկյան — վայրկենական — յա-ն դարձել է ե:

Ձյուն — ձնհալ – յու-ն դարձել է ը:

Մատյան —մատենիկ, սառույց —սառցահատ, կառույց — կառուցել, կույտ — կուտակել:

յան-ն դարձել է են, ույ-ն սղվել է, յ-ն սղվել է, յ-ն սղվել է։

11․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:

ոսկեգույն — իա-ն դրձել է ե
փոշեկուլ — իա-ն դարձել է ե
տարեվերջ — իա-ն դրձել է ե
այգեպան — իա-ն դրձել է ե
բարեկամ — իա-ն դարձել է ե

12․Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝ զգույշ + անալ — զգուշանալ (ույ-ը՝ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

բազմապատիկ — ու-ն սղվել է, բազմանալ — ու-ն սղվեց, ամրանալ — ու-ն սղվում է, բուրավետ, յ-ն սղվում է, բուսական — յ-ն սղվում է, կապուտակ — յ-ն սղվում է, որդյակ — ի-ն դարնում է յա, ոսկյա — ի-ն դարնում է յա։

13․Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Գիրք — գրքեր, գրքի, գրքով, գրքից
ի-ն դարձել է ը
առու — առուներ, առվի, առվով, առվից
ու-ն սղվել է
ծաղիկ — ծաղիկներ, ծաղկի, ծաղկով, ծաղկից
ի-ն սղվում է
լուսին — լուսնի, լուսնով, լուսնից
ի-ն սղվում է
երկինք — երկինքներ, երկնքի, երկնքով, երկնքից
ի-ն սղվում է
ջուր — ջրեր, ջրի, ջրով, ջրից
ու-ն սղվում է
հեռագիր — հեռագրեր, հեռագրի, հեռագրով, հեռագրից
ի-ն սղվում է

Միավանկ բառին (արմատին) արմատ, ածանց կամ վերջավորություններ ավելանալիս նրա մեջ մտնող ձայնավորը կամ երկհնչյունը կարող է փոփոխվել կամ սղվել, այսինքն՝ հնչյունափոխվել (օրինակ՝ սիրտ — սրտամոտ, սրտոտ, սրտեր):

Եթե արմատ, ածանց կամ վերջավորություն ավելանում Է բազմավանկ բառին, հնչյունափոխության ենթարկվում է նրա վերջին վանկի ձայնավորը կամ երկհնչյունը (օրինակ՝ դարբին — դարբնոց, դարբնի):

Рубрика: Englishe 6

English

what? ինչ
where? որտեղ
who? ով
how? ինչպես

Where are you from?
What’s this in English?
Where’s your shool?
How old are you?
Who’s this?

Turkey — turkish

Britanin — british

Brazil — brazilian

Belgium — belgiumese

Japan — japaese

Rassia — Rassian

Spani — spanese

Portugal — portugalish

Рубрика: բնագիտություն 6

Բնագիտություն

Գործնական պարապմունքները սկսելուց առաջ պետք է նախ ծանոթանանք անվտանգության կանոններին և գործնական պարապմունքների նախապատրաստման ու կատարման հրահանգներին:
Բոլոր բնական գիտությոնները փորձարարական են,իսկ փորձ դնելու համար հաճախ անհրաժեշտ է ունենալ հատուկ սարքավորւմներ:Քիմիկոսներն իրենց հետազոտություններում օգտագործում են տաքացնող սարքեր , օրինակ՝ սպիրտայրոց ,տարբեր քիմիական ամանեղեն,կալան և այլն

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

Սպիրտայրոցի կառուցված է՝

  1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
  2. սկավառակով խողովակ
  3. բամբակե պատրույգ
  4. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը
խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են
թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ
սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի
հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:
Հիշե՛ք
Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:
Մետաղյա կալան(Շտատիվ)
Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը եւ օղը : Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի եւ օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերեւ կամ ներքեւ: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա եւ տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու եւ կայուն դիրքով պահելու համար:

Փորձանոթներ
Նյութերով աշխատելիս քիմիկոսներն օգտագործում են հատուկ ամանեղեն: Պարզագույն փորձերը կատարում են փորձանոթներում` ապակե խողովակում, որի մի ծայրը փակ է : Եթե անհրաժեշտ է տաքացում, ապա օգտագործվում է հատուկ բռնիչ :

 Քիմիական ամանեղեն, տեսակները, անվանումները

Քիմիական լաբորատորիայում առավել հաճախ օգտագործում են ապակե եւ հախճապակե ամանեղեն : Ցանկացած քիմիական փորձասենյակում առկա են քիմիական բաժակներ եւ անոթներ` տարբեր չափերի եւ ձեւերի:

Рубрика: Ռուսերեն

Делу время, потехе час

Маленькая Пенни хотела всё успеть но у неё получалось неочен хорошо. Однажды мама Пенни заметила беспорядок в комнате Пенни в это время девочка смотрела филм. Мама на ругала её потому что нужно заканчивать то что начала делать то есть всему своё время.

Рубрика: Մայրենի 6

Մայրենի

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Այս բանաստեղծությունը կարդալիս ես զգում եմ, որ ես իսկական հայ եմ։
  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։
    Պաշտպանել,սիրել և հպարտանալ քո հայրենիքով։
  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։
Рубрика: մաթեմ 6

Մաթեմ

1)Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի ­2/3-ը ամուր կազմով է։ Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։2/180

2)Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճա­նապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի ­1/5-ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։1/5

3)Ավազանում 600 մջուր կար։ Դրանից 125 մ3ը արտահոսեց։ Ավա­զանում եղած ջրի ո՞ր մասն արտահոսեց։
475

4)Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-­ը։ Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։5/216

5)Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 2/5-­ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

6)Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

7)Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատա­րեց 114 %­ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողար­կեց գործարանը։

Рубрика: մաթեմ 6

Մաթեմ

1.Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պահեստում եղած ալյուրի 2%-ը։Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։
50

2.Պահեստում կար 2000 կգ մթերք։Առաջին օրը պահեստից տարան ամբողջ մթերքի 40%-ը,երկրորդ օրը՝ մնացածի 30%-ը։Քանի՞ կիլոգրամ մթերք մնաց պահեստում։840

3.Ապրանքի գինը 5600 դրամ էր։Այդ գինը նախ բարձրացավ 10%-ով,ապա իջավ նույնքան տոկոսով։Նախնական գնի համեմատ ավելի թանկ, թե՞ ավելի է էժան դարձավ ապրանքը։
ավելի էժան քանի որ ստացվում է 5344։

Տնային աշխատանք․

1.Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։Քանի՞ տոկոսով է ավելացել թոշակը։
100 %

2.Գրքում կա 400 էջ։Նրա էջերի 54%-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18%-ից։
3 անգամ